Վաչագան Ղազարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին11 սեպտեմբերի 2018 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: Նա պահանջում է անվավեր ճանաչել իր կողմից 2018-ի վերաբերյալ ներկայացված գույքի և եկամուտների մասին հայտարարագիրն ընդունելու ու հրապարակելու գործողությունները և ոչնչացնել 2017-ի տարեկան և 2018-ի՝ պաշտոնի դադարեցման հայտարարագրերը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Փաստաբան Արմեն Հարությունյանը հայտնել է, որ իրենց մատնանշած հայտարարագրերը հենց այն փաստաթղթերն են, որոնց հիման վրա քրեական գործ է հարուցվել՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում Ղազարյանի ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար: Հարությունյանը պնդում է, որ ապրիլի 9-ից հետո Վաչագան Ղազարյանը դադարել է լինել պաշտոնատար անձ, հետևաբար և հարուցված քրեական գործի սուբյեկտ։ Հարությունյանը շեշտել է՝ Ղազարյանին մեղադրանք են առաջադրել այն արարքի համար, որն ապրիլին 9-ից ապաքրեականացվել է։ Ըստ փաստաբանի, հանրային ծառայության մասին փոփոխված օրենքով նախատեսված է բացառություն՝ պաշտոնը թողնելու դեպքում Ղազարյանը պարտավոր չէր հայտարարագրեր ներկայացնել։ Քրեական գործով մեղադրվում են Վաչագան Ղազարյանն ու նրա կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ սկզբում կալանավորված Վաչագան Ղազարյանը կալանքից ազատ է արձակվել 1 միլիարդ դրամ գրավի դիմաց։ Ղազարյանը մեղադրվում է ապօրինի հարստացման համար․ իր ու իր տիկնոջ հայտարարագրերում մոտ $160 հազար գումար է նշված, այնինչ իրավապահների կողմից գտնված գույքի ու գումարի հանրագումարը գերազանցում է $9,2 մլն-ը: Ղազարյանը մինչև մայիսի 17-ը զբաղեցնում էր Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում Նրանք փորձում են ամբողջությամբ փոխել քաղաքի հայկական դիմագիծը Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից |