ՀՀ-ում արգենտինական տանգոյի շաբաթ է11 սեպտեմբերի 2018 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մեկնարկել է «Արգենտինական տանգոյի շաբաթ» (սեպտեմբերի 10-16-ը), որին կմասնակցեն արգենտինացի պարողներ Խորխե Մենդոսան և Անաբել Սալդանյա Մարտինեսը, ինչպես նաև Խուլիո Սաավեդրան և Տեկլա Գոգրիչիանին: Տանգոյին նվիրված մի շարք միջոցառումներ կանցկացվեն ոչ միայն Երևանում, այլ նաև` Գյումրիում և Իջևանում: Ամբողջ շաբաթվա ընթացքում հնարավորություն կլինի մասնակցելու տանգոյի մի շարք միջոցառումների, ներառյալ` արգենտինական հռչակավոր այս պարի մասին պատմող վավերագրական ֆիլմերի շարքի ցուցադրության, ինչպես նաև նվագախմբի մասնակցությամբ համերգի, որին կհետևի վարպետության դաս տանգոյի բոլոր սիրահարների համար: Սեպտեմբերի 11-ին ժամը 19.00-ին կարելի է դիտել «Վերջին տանգոն» ֆիլմը, սեպտեմբերի 12-ին ժամը 19.00-ին` «Պիչուկո»ֆիլմը, իսկ սեպտեմբերի 13-ին ժամը 19.00-ին՝ «Տանգոն», որը կփոխանցի արգենտինական տանգոյի ամբողջ կիրքը: Ֆիլմերը կցուցադրվեն ՀԲԸՄ (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) Երևանի մասնաճյուղում (Մելիք Ադամյան 2): Ֆիլմերը անգլերեն ենթագրերով են: Ցուցադրությունների մուտքն ազատ է: Այնուհետև տանգոյի ոգին կուղևորվի Իջևան, որտեղ սեպտեմբերի 14-ին ժամը 18:00-ին, Շատրվանների հրապարակում կմեկնարկիտանգոյի գեղեցիկ շոուն, որին կհետևի վարպետության դաս: Սեպտեմբերի 15-ին, ժամը 19:30-ին արդեն Գյումրիի Թատերական հրապարակումկկայանա տանգոյի վառ ներկայացում: Արգենտինական տանգոյի շաբաթը կեզրափակվի սեպտեմբերի 16- ին, ժամը 18:00-ին, Գաֆեսճեան քանդակների պարտեզում կայանալիք համերգով և վարպետության դասով: Ինչպես նշել է Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, այս միջոցառումները նպատակ ունեն մշակութային կամուրջի միջոցով էլ ավելի մոտեցնելու երկու ժողովուրդներին, հատկապես այնպիսի զգացմունքային ու կրքոտ պարի միջոցով, ինչպիսին է տանգոն: «Արգենտինական տանգոյի շաբաթն» անցկացվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ, որի կազմակերպիչն է Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը, իր գործընկերներ Converse Bank-ի, Karas Wines-ի և ՀԲԸՄ Հայաստանի հետ միասին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |