Վարչապետն ու Ռոբերտ Էմմիյանը քննարկել են ՀՀ-ում աթլետիկայի զարգացման հեռանկարները11 սեպտեմբերի 2018 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անվանի հեռացատկորդ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանիի հետ քննարկել է ՀՀ-ում աթլետիկա մարզաձևի զարգացման հեռանկարները, միջազգային չափանիշներին համապատասխան սինթետիկ ծածկույթով վազքուղու կառուցման գործընթացը և մարզաձևի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների բարելավումը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը: «Ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու համար: Կարծում եմ՝ բոլորիս հիշողության մեջ վառ են այն էմոցիաները, որոնք Դուք պարգևել եք մեր ժողովրդին մարզական ակտիվ կարիերայի ընթացքում՝ «Բարի կամքի խաղեր»-ի, Եվրոպայի առաջնությունների և, իհարկե, Ծաղկաձորում տեղի ունեցած պատմական թռիչքի ժամանակ: Հույս ունենք, որ Հայաստանում թեթև աթլետիկայի ավանդույթները կվերականգնվեն, և առաջիկայում Ձեր մասնակցությամբ, աջակցությամբ և քաջալերանքով նոր հաջողություններ կունենանք», - նշել է Նիկոլ Փաշինյանը: Ռոբերտ Էմմիյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և հավելել. «Բոլորիս շնորհավորում եմ այս հիանալի հաղթանակի կապակցությամբ, մեծ ուրախություն է, որ հանրապետությունում այսպիսի տրամադրություն է: Հաճելի է ամեն անգամ գալ Հայաստան, ինձ համար չափից ավելի մեծ ուրախություն է, որ հիշեցիք իմ ռեկորդները», հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Անվանի հեռացատկորդը տեղեկացրել է, որ երկար տարիներ բնակվելով արտերկրում՝ շարունակում է պահպանել Հայաստանի քաղաքացիությունը, աջակցել հայ մարզիկներին մասնակցելու ուսումնամարզական հավաքների և միջազգային տարբեր մրցաշարերի: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել Համայնքապետ․ Բերքաբերում ականազերծումն ավարտվել է Նա նշել է, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները դեռևս չեն ավարտվել |