Փաշինյանը՝ ուժայիններին․ Ասֆալտին պառկեցնել օլիգարխների թիկնազորները, 2 ժամ ժամանակ ունեք11 սեպտեմբերի 2018 - 21:11 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ ու ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումը դավադրություն է ՀՀ նկատմամբ։ Այս մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավիթաշենում «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական հավաքի ժամանակ։ «Ես հանձնարարել եմ ԱԱԾ-ին, ոստիկանությանը ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դավադրություններ կազմակերպածներին և նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության», - նշել է նա: Փաշինյանը շեշտել է, որ դեռ խմբագիր եղած ժամանակ ինքը հայտարարել էր՝ ոմանք ձեռք են բերել գաղտնալսման սարքեր և, ըստ էության, պետության հատուկ ծառայություններին զուգահեռ սեփական հատուկ ծառայություններ են ստեղծել։ «Այդ բոլոր չակերտավոր հատուկ ծառայությունները, ապօրինի զինված խմբավորումները՝ սափրագլուխների ու «ախռանայի» տեսքով, հայտնաբերվելու են ու ոչնչացվելու են։ Ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են։ Այս պահից հրահանգում եմ իրականացնել ռեյդեր օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, թիկնազորներին պառկեցնել ասֆալտին ու զինաթափել բոլորին», - հայտարարել է նա։ Փաշինյանը, դիմելով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին ու ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին, ասել է, որ 2 ժամից սպասում է իրենց զեկույցը կատարված աշխատանքի մասին։ «Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, մարտահրավե՞ր էիք նետում ժողովրդին, դե տեսեք մարտահրավերը», - շեշտել է վարչապետը։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Evocabank-ը` Career City Fest 2K24-ին Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր են ստացել գրքեր ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք Նշվում է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից |