Փաշինյան. Արտակարգ դրությունը հայտարարվել է ոչ թե 2008 մարտի 1-ին, այլ փետրվարի 23-ին![]() 12 սեպտեմբերի 2018 - 10:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2008 թվականի փետրվարի 23-ին Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ այդ օրվանից, ժամը 12:00-ից երկրում հայտարարում է արտակարգ դրություն: «Արտակարգ դրությունը 2008-ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը չի հայտարարվել, դա եղել է միայն պաշտոնական մասը: Այն հայտարարվել է 2008թ. փետրվարի 23-ին, և դա ապացուցված է, դրա համար կան անհրաժեշտ փաստեր»,- ասել է Փաշինյանը: Նա հավելել է, որ ներքին զորքերի զինծառայող, շարքային Տիգրան Աբգարյանը գեներալների աչքերի առաջ գնդակահարվել է Լեոյի փողոցում: «Բանակին հրամայվել է կրակել շենքերի պատուհանների վրա, բանակից հագուստ է տարվել և բաժանվել օլիգարխների թիկնապահներին կառավարության շենքում, բաժանվել են նաև ավտոմատներ: Մեր օպերատիվ տեղեկություններով մարտի 1-ի առավոտյան հենց հրահանգ է եղել ջարդուփշուր անել ժողովրդին»,- մանրամասնել է ՀՀ վարչապետը: Ընթերցեք նաև՝ Մարտի 1-ի զոհ ոստիկանության զորքերի ծառայողը սպանվել է հատուկջոկատայինների կրակոցից Մարտի 1-ին ՀՀ ԶՈւ-ն կրակել է Լեոյի փողոցի բնակարանների ուղղությամբ, զինվորներին գումար է բաժանվել Մարտի 1-ին ՊՆ պահուստից հանդերձանք են տվել օլիգարխների թիկնապահներին Մարտի 1-ին զինվորներն առանց հերթափոխի են ծառայել, նրանց մի մասին Երևան էին բերել Մարտի 1-ի դեպքերից 10 տարի է անցել: Այդ օրը Երևանում ՀՀ 10 քաղաքացի է զոհվել, վիրավորվել ավելի քան 200 հոգի: 2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց: Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ: Բախումների արդյունքում զոհվեց տասը մարդ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |