Ճանաչողական այցով ՀՀ ժամանած վիրահայ պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ

Ճանաչողական այցով ՀՀ ժամանած վիրահայ պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի Նորշեն գյուղի ավագ դասարանի աշակերտները:

Տարբեր ոլորտների յուրահատկություններին ծանոթացող պատանիները, հեռահաղորդակցությանն առնչվող հատվածում բացահայտել են կարևոր գիտելիքներ: Մասնավորապես՝ ծանոթացել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես-գործունեության պատմությանը, մեկնարկային քայլերին, պատասխանատու կառավարման մոդելի առանձնահատկություններին, ընկերության արժեհամակարգի առավելություններին, սպառողին առաջարկվող նորարարություններին և այլն:

«Գոյություն ունեն կառավարման տարբեր մոդելներ: Յուրաքանչյուր ընկերություն ազատ է ընտրություն կատարելու հարցում, սակայն հաջողված կարելի է համարել այն մոդելը, որի հիմքում պատասխանատվությունն է, շուկայում ճկուն և առողջ մրցակցություն ապահովելու կարողությունը, սպառողի օրեցօր աճող պահանջները վերլուծելն ու առաջարկություններ ներկայացնելը: Պահանջներն այսքանով չեն սահմանափակվում: Այս ամենի հիմքում՝ հարգանքի վրա ձևավորված արժեհամակարգն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ- ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Ճանաչողական այցի նախաձեռնողները համոզված են, որ ստացած գիտելիքներն աշակերտների համար կարևոր հիմք կհանդիսանան հետագայում աշխատանքային ուղիների վերաբերյալ տեղեկացված որոշումներ կայացնելու ժամանակ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպման ընթացքում պատանիները ծանոթանացել են նաև նորարարությունների խթանման՝ ընկերության մարքեթինգային քայլերին և շարունակաբար ներդրվող տեխնոլոգիաներին: Այցն ավարտվել է ինտերակտիվ քննարկման մթնոլորտում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---