Բալայան. Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին նախատեսված չէ12 սեպտեմբերի 2018 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմից կրակոցների դեպքերում ՀՀ գործողությունները բավականին մշակված են, մեխանիզմը հստակ է. առաջին հերթին տեղյակ են պահվում համանախագահ երկրների արտգործնախարարությունները, դեսպանները, համանախագահները, նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, որ հերթական անգամ կոպտագույն խախտում է եղել ադրբեջանական կողմից: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 11-ին Տավուշի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցների թեմային: «Ստիպված ենք արձանագրել, որ դրանք շարունակական բնույթ են կրում, ինչն ուղիղ հետևանք է ադրբեջանական կողմի՝ երկու տարի շարունակվող ապակառուցողական կեցվածքի, որով նա մերժում է իրականացնել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված համաձայնությունները՝ մասնավորապես ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի և կարողությունների ընդլայնման, ինչպես նաև շփման գծում և ՀՀ հետ սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: ԱԳՆ մամուլի խոսնակը միաժամանակ հավելել է, որ Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին նախատեսված չէ: Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կայանալիք հանդիպմանը՝ բանախոսը նշեց, որ հայկական կողմը նախընտրում է այդ մասին հայտարարել համաձայնեցված կարգով: «Սա վկայում է մեր պատասխանատու վերաբերմունքի մասին: Օրինակ, Ադրբեջանն ամեն շաբաթ ասում է, որ այո, հանդիպելու են: Մենք ունենք սահմանված ժամկետ՝ երբ է այս մասին հայտարարվելու: Պետք է սպասել»,- ասել է Տիգրան Բալայանը: Բանախոսը միաժամանակ շեշտել է՝ Վիեննայի, Սանկտ Պետերգուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ սկզբունքորեն պնդում է ոչ միայն հայկական կողմը, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու միջազգային մի շարք կառույցները՝ ԵՄ, ՄԱԿ: Այլ խոսքով, սա Հայաստանի քմահաճույքը չէ. «Ընդհանրապես, միջազգային հարաբերություններում ընդունված չէ որևիցե բանի շուրջ պայմանավորվել և չանել, սակայն Ադրբեջանի գործելաոճը տարիներ շարունակ այդպիսին է: Սա արդեն բնավորության գիծ է»: Սեպտեմբերի 11-ի երեկոյան ադրբեջանցիները գնդակոծել են Տավուշի մարզի Վազաշենը, Բաղանիսն ու միջպետական ճանապարհը: Ադրբեջանական զինուժը սովորություն է դարձել երեկոները Նոյեմբերյանի բնակավայրերը գնդակոծելը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |