Սուրենյան. Սեպտեմբերի 14-15-ին Երևանում +36 կլինի

Սուրենյան. Սեպտեմբերի 14-15-ին Երևանում +36 կլինի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-15-ին Իրաքի տարածքից սպասվում է արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նա նշել է, որ օդի ջերմաստիճանը այդ օրերին բոլոր մարզերում կբարձրանա 4-5 աստիճանով՝ Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +36 աստիճանի։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---