ՎՀՀԿ. Նորաշեն եկեղեցին պետք է վերադարձվի օրինական տերերին20 մայիսի 2008 - 16:36 AMT PanARMENIAN.Net - «Թբիլիսիի Նորաշեն հայկական եկեղեցու բակում շինարարական աշխատանքները դադարեցվել են մայիսի 18-ին Վրաստանի հայ համայնքի միջամտությունից հետո»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Վրաստանի Հայկական համագործակցության կենտրոնի (ՎՀՀԿ) նախագահ Կարեն Էլչյանը: Սակայն, նրա խոսքերով, հարցը դեռեւս «կախված է օդում»: ՎՀՀԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ Վրաստանի անկախության հռչակումից ի վեր երկրի իշխանությունները խոստանում են հայ համայնքին կրոնի մասին օրենք ընդունել: «Սակայն օրենքը դեռ չի ընդունվել: Կրոնական կազմակերպությունները, բացառությամբ Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու (ՎՈՒԵ), կարող են գրանցվել միայն որպես ոչ կառավարական կամ հասարակակական: Այդպիսով, Վրաստանում փաստորեն մեկ եկեղեցի գոյություն ունի` ՎՈՒԵ: Այդ կետը դեռեւս իրավական ձեւակերպում չի ստացել, սակայն կարծում եմ, որ դա տեղի կունենա մոտ ապագայում»,- ընդգծել է Էլչյանը:Նա նաեւ նշել է, որ եթե Վրաստանի իշխանությունները եւ Հայ Առաքելական Եկեղեցին միջոցներ չձեռնարկեն հայկական եկեղեցիների «վրացականացումը» դադարեցնելու համար, ապա ՎՀՀԿ-ն ստիպված կլինի իրադրությամբ թելադրվող քայլերի դիմել: Ճիշտ է, ինչում դա կոնկրետ կարտացոլվի, Էլչյանը չասաց: «Վրաստանում ընդամենը 6 հայկական եկեղեցի կա, որոնցից երկուսը` Սուրբ Գեւորգն ու Սուրբ Աստվածածինը գործող են, գտնվում են Հավլաբարում: Եթե մենք կարողանանք պահպանել Նորաշենը, ապա մենք կունենանք գործող երեք եկեղեցի»,- ասել է նա, հավելելով, որ հայկական եկեղեցիները մինչեւ հիմա չեն վերադարձվել օրինակակն տիրոջը` ՀԱԵ-ին: Վրաստանում ՀԱԵ թեմն անցյալ շաբաթ անհանգստություն եւ վրդովմունք է հայտնել Սուրբ Նորաշեն եկեղեցու եւ դրան հարակից տարածքների նկատմամբ ոտնձգությունների առումով, որը կազմակերպել է Վրաց ուղղափառ եկեղեցու հայր Տարիել Սիկինչելաշվիլին: Հայր Տարիելն ու իր գլխավորած մի խումբ աշխատավորներ մետաղյա ցանկապատ են կառուցում Վրաց Ուղղափառ Եկեղեցու (ՎՈՒԵ) համար բնորոշ կրոնական խորհրդանշաններով: «Հայկական թեմը տվյալ քայլը դիտարկում է որպես Սուրբ Նորաշեն եւ Թբիլիսիի այլ չորս եկեղեցիների պատկանելության մասին հարցի քաղաքակիրթ կարգավորման վերաբերյալ ՀԱԵ-ի եւ ՎՈՒԵ-ի միջեւ հաստատված համաձայնության խախտում»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ: Սուրբ Նորաշեն եկեղեցին կառուցվել է XV դարի կեսերին որպե ս ՀԱԵ եկեղեցի եւ հիմնադրման օրվանից մտնում էր Վրաստանում հայկական թեմի կազմի մեջ: XX դարի 30-ական թվականներին եկեղեցին մյուս կրոնական կառույցների հետ միասն փակվեց կրոնական գործունեության համար եւ օգտագործվում էր որպես գրապահոց: Պետական անկախության վերականգնումից հետո Վրաստանի կառավարությունը չվերադարձրեց այն իր օրինական, պատմական տիրոջը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |