ԶԼՄ. Ոստիկանները զինաթափել և բերման են ենթարկել Ալեքսանյանի թիկնազորին (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Ոստիկանները զինաթափել են ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ուղեկցող թիկնազորին, հայտնում է «Հայկական ժամանակը»: Նշվում է, որ ոստիկանները Toyota Prado մակնիշի մեքենայից բերման են ենթարկել 5 անձի: PanARMENIAN.Net ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը չհերքեց և չհաստատեց տեղեկությունը՝ ասելո, որ առայժմ հրապարակման ենթակա տեղեկատվություն չունեն: Ավելի վաղ, Սամվել Ալեքսանյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել էր, թե ինքն օլիգարխ չէ և թիկնապահ էլ չունի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հրահանգել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին «պառկեցնել ասֆալտներին և զինաթափել»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |