Խաչատուր Սուքիասյանի թիկնապահները ոստիկանություն են հրավիրվել![]() 12 սեպտեմբերի 2018 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ի երեկոյան, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին են հրավիրել գործարար Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներից մի քանիսին, հայտնում է Araratnews.am-ը: Վերջիններս ոստիկանության բաժանմունքում ներկայացրել են իրենց փաստաթղթերը, որտեղ գրված է՝ նրանք «Կամանդիր սեքյուրիթի» թիկնապահական ընկերության ներկայացուցիչներ են: Սուքիասյանի գրասենյակից նշել են, որ նրա ընտանիքը «տեղի ունեցածին նորմալ է վերաբերվում»: Ընթերցեք նաև՝ «ԶԼՄ. Ոստիկանները զինաթափել և բերման են ենթարկել Ալեքսանյանի թիկնազորին»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հրահանգել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին «պառկեցնել ասֆալտներին և զինաթափել»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |