Աշոտյանը՝ Փաշինյանին. Այսօրվա Ձեր կեցվածքից հանգստություն է հորդում, խաղաղ եք, բարեկիրթ![]() 12 սեպտեմբերի 2018 - 18:30 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում մեկնարկել է կառավարության անդամների հարց ու պատասխանը: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է՝ կասկածներ ունի, որ Փաշինյանը «դվայնիկ» ունի: «Այսօրվա Ձեր կեցվածքից, խոսքից հանգստություն է հորդում, խաղաղ եք, բարեկիրթ եք: Ինձ երբեմն թվում է՝ Դուք «դվայնիկ» ունեք, այնքան մեծ է այն կերպերի տարբերությունը, որ մենք տեսնում ենք, այդ կերպը լավ է սահմանադրական է, բարկիրթ, երկրի վարչապետին հարիր և քաղաքական մշակույթի մեջ տեղավորվող», - ասել է Աշոտյանը: Ի պատասխան՝ Փաշինյանը նկատել է, որ նախկինում էլ Աշոտյանն իրեն ԱԺ դահլիճում տեսել է շատ լայն դիապազոնով: «Եվ ուզում եմ հավաստիացնել, որ այս ընթացքում այդ դիապազոնը ոչ միայն չի փոքրացել, այլև ընդհակառակը՝ մեծացել է և ես հույս ունեմ՝ Դուք արդեն նկատել եք դա»,- ասել է Փաշինյանը: Աշոտյանն էլ հույս է հայտնել, որ մի օր հրապարակային վերլուծության կկարողանա ենթարկել «վարչապետի փոխակերպման իրողությունները»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |