Տիգրան Թորոսյանը Ստրասբուրգում մասնակցելու է խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին20 մայիսի 2008 - 18:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը կմեկնի Ստրասբուրգ` մասնակցելու խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Եվրոպական երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ Ստրասբուրգում մայիսի 22-ին եւ 23-ին կքննարկվեն «Խորհրդարանները եւ քաղաքացիական հասարակությունը» եւ «Ազգային խորհրդարաններ եւ Եվրախորհուրդ. ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքների գերակայության քարոզչոթյունը» թեմաները: Համաժողովի շրջանակներում նախատեսվում են ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հանդիպումները ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչի, ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի, Լեհաստանի Սենատի մարշալ Բոգդան Բորուսեւիչի հետ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |