Վարչապետ. ԼՂ բանակցությունների մի տարբերակ եմ ժառանգել, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ոչինչ չկա![]() 12 սեպտեմբերի 2018 - 18:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ընթացքում պատասխանելով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների մասին հարցին, հայտարարել է, որ բանակցության սեղանին երբեք չի եղել տարբերակ, որտեղ հստակ ձևակերպվեր ու երաշխավորվեր Արցախի կարգավիճակի հարցը: «ԼՂ կարգավիճակի հարցը գնալով մի կողմ էր մղվել։ Այն պահին, երբ ես ստանձնել եմ վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի ի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա։ Կա միայն հետևյալը՝ պետք է Ադրբեջանին վերադարձվեն բոլորին հայտնի տարածքները», - նշել է նա։ Փաշինյանը նշել է, որ խոսքը նրա մասին չէ, որ նախորդ իշխանություններն ընդունել կամ ստորագրել են այդ տարբերակը։ «Ես ասում եմ, որ վերջին թուղթը, որը դրվել է սեղանին, հենց այսպիսին է։ Եվ ես որպես վարչապետ առաջին շփումներում ասել եմ, որ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման հարցի լուծում հնարավոր չէ», - ասել է վարչապետը: Ի պատասխան՝ Աշոտյանն արձագանքել է, որ ՄԽ եռանախագահների վերջին ներկայացրած փաստաթուղթը ներառում է Արցախի կարգավիճակի հարցը, ինչը նրանց հայտարարություններում է ներառված, և դա միակ փաստաթուղթն է, որ թողել են Փաշինյանին: Փաշինյանը պատասխանել է, որ «այդքան դաժան չէ», որ պատմի միանգամից ամբողջ ճշմարտությունը, քանի որ «Աշոտյանն այդ բանից հետո, հնարավոր է, հոգեբանի կարիք ունենա»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |