Պուտինը պաշտոնական այց կկատարի ՀՀ![]() 13 սեպտեմբերի 2018 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այց կկատարի Հայաստանի Հանրապետություն: Ռուսաստանյան «Իզվեստիա» թերթի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ այցի ժամկետները կհստակեցվեն: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում կայացել էր Պուտին-Փաշինյան հանդիպումը, որից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահին հրավիրել է Հայաստան: Սեպտեմբերի 25-ին նախատեսված է Պուտինի այցը Ադրբեջան, որտեղ նա կհանդիպի երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |