Հայկական Նորաշեն եկեղեցու կորուստը կհանգեցնի Թբիլիսիի հայ համայնքի կորստին20 մայիսի 2008 - 20:01 AMT PanARMENIAN.Net - Վրաց ղեկավարության ոտնձգությունները հերթական հայկական եկեղեցու` Նորաշենի նկատմամբ, եւս մեկ անգամ ապացուցում են պաշտոնական Թբիլիսիի թշնամանքը ոչ միայն հայ պետականության, այլեւ ողջ հայ ժողովրդի, նրա էթնիկ մշակութային եւ կրոնական հուշարձանների նկատմամբ ընդհանրապես: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը: «Այդ կոպիտ քայլերը Թբիլիսիի հայկական եկեղեցիների նկատմամբ շարունակվում են արդեն երկար տարիներ ՀԱԵ-ի բացարձակ անգործության եւ ըստ էության հայ կաթողիկոսի թքողական վերաբերմունքի ֆոնի վրա Թբիլիսիի եւ Սամցխե-Ջավախքի հայերի կրոնական խնդիրների նկատմամբ»,- ընդգծել է նա:Հայ փորձագետը գտնում է, որ եթե հետեւենք այսպես կոչված եկեղեցական պատերազմներին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ այլ անկյան տակ, ապա փաստորեն ստացվում է, որ երկու եկեղեցիների 10-ամյա դիմակայության ընթացքում ՀԱԵ-ն միայն կորցնում է իր դիրքերը Վրաստանի հայկական սոցիումում, իսկ ՎՈՒԵ-ն միայն ոչ միայն ամրապնդվում է Թբիլիսիի եւ Սամցխե-Ջավախքի հայ միջավայրում, այլեւ ակտիվ գործում է Լոռու մարզում: «Հայկական Նորաշեն եկեղեցու կորուստը միանշանակ կհանգեցնի Թբիլիսիի հայ համայնքի կորստին: Իսկ մայրաքաղաքի հայերին կհետեւեն Սամցխե-Ջավախքի հայերը: Մենք հուսով ենք, որ Գարեգին II-ը իրեն որպես իրական ամենայն հայոց Կաթողիկոս կդրսեւորի եւ չի թողնի թբիլիսցի հայերին: Առավել եւս հերթական հայկական եկեղեցու` Սուրբ Նորաշենի կորստի մեղքը կընկնի անմիջապես Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուսերին»,- գտնում է Մելիք-Շահնազարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |