Մխիթարյան. Ես ամեն օր, ամեն ժամ ամեն ինչ անում եմ ավելի ուժեղ դառնալու համար![]() 13 սեպտեմբերի 2018 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ ամեն օր, ամեն ժամ ամեն ինչ անում է ավելի ուժեղ դառնալու համար: Այդ մասին նա ասել է ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում: Մխիթարյանը հուսով է, որ «Արսենալը» կվերադառնա Չեմպիոնների լիգա: «Ես ամեն օր, ամեն ժամ և ամեն րոպե ամեն ինչ անում եմ ավելի ուժեղ դառնալու համար: Ես միշտ երազանքներ եմ ունեցել, ձգտումներ եմ ունեցել, միշտ ցանկացել եմ իրականություն դարձնել իմ հավակնությունները: Ես ցանկացել եմ դա անել, քանի որ դա շատ կարևոր էր իմ ընտանիքի և ինձ համար»,-ասել է ֆուտբոլիստը: Ըստ նրա, նա միշտ ջանասիրաբար աշխատել է իր վրա և հանգստյան օրեր չի վերցրել: «Նույնիսկ եթե ինչ-որ բանում ինձ լավ էի դրսևորում, միշտ աշխատել եմ ավելիին հասնել»,-ասել է նա: «Միշտ հաճելի է այս ակումբի պատմության մասը լինել, քանի որ «Արսենալը» մեծ ակումբ է և բոլորը գիտեն, որ այդ ակումբի կազմում խաղալը շատ բան է նշանակում: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես շատ ուրախ եմ, որ կարողացա աշխատել Արսեն Վենգերի ղեկավարությամբ, և հիմա շատ ուրախ եմ աշխատել Ունան Էմերիի հետ»,-ասել է Մխիթարյանը: Ֆուտբոլիստը նշել է, որ գնահատում է այն մարդկանց, որոնք ցանկանում են օգնել «Արսենալին» ավելիին հասնելու գործում: Նա վստահություն է հայտնել, որ լոնդոնյան ակումբը պետք է խաղա Չեմպիոնների լիգայում և պայքարի Անգլիայում տիտղոսներ նվաճելու համար. «Մենք փորձում ենք վերադարձնել մեր ակումբի նախկին մակարդակը»: Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է անգլիական ակումբի օգոստոսյան լավագույն գոլի հեղինակ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |