Մարուքյանը՝ ձայնագրության հարցով քննիչ հանձնաժողովի մասին. Նախաքննության ժամանակ այն չի կարող ստեղծվել13 սեպտեմբերի 2018 - 12:37 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդի դիմումով խորհրդարանում մեկնարկել է արտահերթ նիստ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրության ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու համար: ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն արձանագրել է, որ ԱԺ կանոնակարգ օրենքով արգելվում է քննիչ հանձնաժողով ստեղծել գործի նախաքննության ընթացքում: Դիմելով ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանին՝ Մարուքյանն ասել է՝ զարմացած է, որ այդ սահմանափակումը վրիպել է արտահերթ նիստի համար ստորագրահավաքին միացած պատգամավորների աչքից: Նա նշել է, որ կա երկու քրեական գործ՝ ապօրինաբար անձին գաղտնալսելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ, և երկու գործով էլ նախաքննություն է ընթանում: «ԱԺ-ն չի կարող ստեղծել քննիչ հանձնաժողով, բայց նիստ է գումարում», - ասել է նա: Ի պատասխան՝ Կոստանյանն ասել է, որ խոսքը կոնկրետ գործի մասին չէ, այլ «ավելի ընդհանրական հարցեր քննարկելու»: «Մենք եկել ենք եզրահանգման՝ եթե ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնիության սկզբունքը խախտվել է, ապա դա առնվազն հիմնավոր կասկածի տեղիք է տալիս, թե արդյոք իր հեռախոսազանգերի գաղտնիությունը պատշաճ կերպով իրականացվում է», - ասել է Կոստանյանը: Մարուքյանը հակադարձել է, որ ԱԺ արտահերթ նիստը հրավիրելու նախագծում կոնկրետ նշվում է այն դեպքը (ԱԱԾ տնօրեն-ՀՔԾ պետ հեռախոսազրույցի դեպքով), որի վերաբերյալ կա քրեական գործ, ինչն արգելված է օրենքով: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |