«Տատիկիս վարսերը» ֆիլմի անձնակազմը մտադիր է դատի տալ ՀՀ մշակույթի նախարարությանը![]() 13 սեպտեմբերի 2018 - 12:24 AMT PanARMENIAN.Net - «Տատիկիս վարսերը» ֆիլմի արտադրությամբ զբաղվող «Պարալլելս ֆիլմպրոդաքշն» կինոընկերությունը դիմում է հանրությանը՝ ՀՀ մշակույթի նախարարության և ազգային կինոկենտրոնի դեմ դատական հայցի ծախսերը հոգալու նպատակով հանգանակություն սկսելու համար։ «Պարալլելս ֆիլմպրոդաքշն» կինոընկերությունը հայտնի է «Խճճված զուգահեռներ» (2009), «Փասիանի որսորդը» (2013), «Կիսալուսնի ծովածոցը» (2014) ֆիլմերի արտադրությամբ: Ըստ կինոընկերության, «արդեն երկու տարի է ՀՀ մշակույթի նախարարության և ազգային կինոկենտրոնի կողմից իրականացվում է «Տատիկիս վարսերը»՝ Հայաստան-Բուլղարիա-Ռուսաստան-Գերմանիա, միջազգային կինոնախագծի տապալման համակարգված ծրագիր»։ «Վարչական լծակների կիրառմամբ, հիշյալ կառույցները ոչ մի բանի առաջ կանգ չեն առել․ խախտվել են պայմանագրային պարտավորությունները, կասեցվել է արտադրության ընթացքը, սառեցվել են արտասահմանյան ներդրումները, ֆիլմի արտադրությանը հասցվել է խոշոր չափի ֆինանսական վնաս։ Մեր կինոընկերությունը կանգնել է սեփական հայրենիքում ֆիլմի արտադրությունը շարունակելու անհնարինության խնդրի առաջ»,-ասվում է հայտարարության մեջ։ Ընկերությունը նշում է, որ այլ բան չի մնում, քան դիմել ՀՀ արդարադատությանը՝ ընկերության իրավունքները պաշտպանելու և ֆիլմին հասցված վնասը վերականգնելու համար։ «Պարալլելս ֆիլմպրոդաքշն» կինոընկերությունը դիմում է հանրության օգնությանը դատական հայցի ծախսերը ծածկելու հարցում։ «Վստահ եղեք, Հայաստանում կամ Եվրոպական դատարանում, միևնույն է, մենք հասնելու ենք արդարության... Ջանք չենք խնայելու դատավարության ընթացքը լուսաբանելու և հաշվետու լինելու հարցում։ Հանրությունը պարբերաբար կտեղեկանա ֆիլմին աջակցություն ցուցաբերած մարդկանց և գումարի չափի մասին։ Աջակցողների անունները, անկախ գումարի չափից, կհիշատակվեն «Տատիկիս վարսերը» ֆիլմի տիտրերում՝ որպես մեր շնորհակալության և ձեր աջակցության հավաստիացում»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարությունը ստորագրել են «Տատիկիս վարսերը» ֆիլմի անձնակազմի անդամներ Հովհաննես Գալստյանը, Լաուրա Քլևերը՝ Գերմանիա, Վասիլի Շարկևիչը՝ Բուլղարիա: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |