Չեխական ռադիո. Գառնին նախաքրիստոնեական Հայաստանի խորհրդանիշն է13 սեպտեմբերի 2018 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Չեխական Český rozhlas Radiožurnál ռադիոկայանն իր կայքում նյութ է հրապարակել հեթանոսական Գառնիի մասին: Նշվում է, որ չնայած Հայաստանն առաջին երկիրն է, որ ընդունել է քրիստոնեությունը, երկրի կրոնական արմատները շատ ավելի հին են: «Հայաստանը քրիստոնեական ամենահին երկիրն է աշխարհում, բայց այդ երկրի պատմությունը շատ ավելի խորն է: Հայաստանը եղել է հելլենական քաղաքակրթության մաս և այդ ժամանակներից միայն մեկ հեթանոսական տաճար է պահպանվել»,-ասվում է հոդվածում, հայտնում է Rusarminfo-ն: Հեղինակի զրուցակից Սյուզի Բադավին պատմել է, որ հին ժամանակներում Գառնին եղել է հայոց արքաների ամառանոցը: Գառնիում չեխ լրագրողներին հետաքրքրել է նաև քարերի սիմֆոնիան, ուր ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում: Ավելի վաղ Չեխական «Ռադիոժուրնալ» ռադիոկայանն իր կայքում նյութ էր հրապարակել Հայաստան ուղևորության մասին՝ անդրադառնալով երկրի պատմությանը, մշակույթին ու կրոնին:«Հայաստանը փոքր, բայց հպարտ երկիր է Եվրոպայի և Ասիայի միջև: Այստեղ զարմանալի մարդիկ են, զարմանալի բնություն ու հնագույն քրիստոնեական մշակույթ: Իսկ հայկական եկեղեցիները շատ համեստ են՝ որպեսզի ոչ մի բան չխանգարի Աստծո հետ հաղորդակցվելուն»,-ասվումէր նյութում Հղումներ թեմայով. Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |