Քոչարյանի գրասենյակ. ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը պետք է հրաժարական տան13 սեպտեմբերի 2018 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, անդրադառնալով ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությանը, ասել է, որ ԱԱԾ տնօրենը և ՀՔԾ պետը պետք է հրաժարական չներկայացնեն, հայտնում է Yerkir.am-ը: «Մենք գործ ունենք խայտառակ բացահայտման հետ: Կարծում եմ` այստեղ հավելյալ բացատրությունների կարիք չկա: Տեղի ունեցածը ծանր հանցագործություն է, և բոլոր մեղավորները պետք է խստագույնս պատժվեն, այդ թվում` արդարադատությանը խոչընդոտելու և դրան միջամտելու համար: Կարծում եմ նաև, որ մինչև հեռախոսազրույցի մասնակիցները հրաժարական չներկայացնեն, Մարտի 1-ի գործի արդարացիության վերաբերյալ որևէ վստահություն լինել չի կարող: Սա օրախնդիր հարց է», - ասել է նա: Ավելի վաղ, համացանցում է հայտնվելՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը Մարտի 1-ի գործի վերաբերյալ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |