Նախկին զինծառայող. 2008-ի փետրվարի 29-ին Գորիսի զինվորներին ասացին՝ Արցախում դիվերսիա է, բայց Երևան բերեցին13 սեպտեմբերի 2018 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Սերգեյ Դարբինյանը, ով 2008 թվականի ՀՀ նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների ժամանակ Գորիսի զորամասի նորակոչիկ էր, պատմել է, որ այդ տարվա փետրվարի 29-ին զորամասում տագնապ են հայտարարել և ասել, որ Մարտակերտում դիվերսիա է եղել, պետք է գնալ այնտեղ, սակայն Ղարաբաղի փոխարեն, զինվորներին Երևան են բերել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Հետո ասացին՝ Երևան եք գնում: Միտինգների ժամանակ ինչ-որ հատուկջոկատային է մահացել, գնալուն ենք, որ պետական օբյեկտները պահպանենք», - ասել է նա՝ հավելելով, որ իր հետ Գորիսից Երևան է տեղափոխվել ևս 200-250 զինծառայող: Նախկին զինվորի խոսքով՝ մարտի 1-ի լուսաբացից մինչև մարտի 8-ը իրենք հսկել են Օպերայի շենքի տարածքը։ Ավելի վաղ, Ս Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, որ Մարտի 1-ին իրադարձությունների ընթացքում զինվորները տևական ժամանակ սահմանում մարտական հերթապահություն են իրականացրել առանց հերթափոխի, քանի որ նրանց մի մասը բերվել էր Երևան: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնյանն էլ հայտարարել էր, որ բանակի ներգրավվածությունը Մարտի1-ի իրադարձություններին փաստ է: Միևնույն ժամանակ, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը նշել էր, որ զինվորներին այդ իրադարձությունների ընթացքում կրակելու հրաման չի տրվել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |