Մնացականյան. 2016թ. ապրիլը վերահաստատում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման արդիականությունը![]() 14 սեպտեմբերի 2018 - 11:41 AMT PanARMENIAN.Net - 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած հանցագործությունները վերահաստատում են ինքնորոշման իրավունքի իրացման արդիականությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում: Նա հավելել է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը եղել են Ադրբեջանի կողմից զանգվածային և սիստեմատիկ ատելության և այլատյացության հռետորաբանության մշտական թիրախ: Ադրբեջանական պետական քարոզչությունը ոչ միայն թիրախավորված քաղաքականության հետևանք է, այլև թույլ ժողովրդավարական ինստիտուտների, ազատ մամուլի բացակայության և մարդու իրավունքների ցածր մակարդակի հետևանք: «Մենք ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ ուղղված ռազմական հռետորաբանության հաճախակիացման և ագրեսիվ ռազմատենչության միջև անմիջական կապին: 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ընթացքում իրականացված հանցագործությունները վերահաստատում են ինքնորոշման իրավունքի իրացման արդիականությունը: Այս իրավունքը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար կենսական նշանակություն ունի: Հայաստանը վերահաստատում է իր հստակ աջակցությունը մարդու իրավունքների համընդհանրությանը և դրանց՝ հավասար հիմքերի վրա կիրառելիությանը՝ առանց ՄԱԿ-ի Կանոնադրությանը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին և այլ հիմնարար գործիքներին որևէ խտրականության և հակադրության: Միաժամանակ, «ոչ մեկին դուրս չթողնելու» հանձնառությունը 2030թ. Կայուն զարգացման օրակարգի հիմնասյունն է: Մենք պետք է ընդունենք այն տարածքների և ժողովուրդների գոյությունը, որոնք պայքարում են իրենց իրավունքների, առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի իրականացման համար: Ինքնորոշման և դրա հետ փոխկապակցված իրավունքների ճանաչումը և դրանց նկատմամբ հարգանքը լուրջ փորձառություն են ՄԱԿ-ի և մարդու իրավունքների պաշտպանության համակարգի համար»,-ասել է նախարարը: Նա ևս մեկ անգամ վերահաստատել է Հայաստանի, նրա նոր կառավարության վճռական հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ և բանակցային հանգուցալուծմանը` միջազգայնորեն համաձայնեցված միակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: «Հայաստանը վերահաստատում է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման և խթանման կարևորությունը: Հայաստանը նաև ընդգծում է Արցախի ժողովրդի կարգավիճակի և անվտանգության հարցերի ծայրահեղ առաջնահերթություն լինելու հանգամանքը»,-ասել է Մնացականյանը: Նա նշել է նաև, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է եղել ՄԱԿ-ի շրջանակներում մեկնարկված նախաձեռնություններում և համագործակցել է Կազմակերպության բազմաթիվ կառույցների և ստորաբաժանումների հետ։ Հայաստանը ստորագրել է միջազգային բազմաթիվ պայմանագրեր՝ այդ թվում մարդու իրավունքների ոլորտում հիմնարար գործիքակազմի վերաբերյալ։ Հայաստանի կողմից վավերացված կամ միացած միջազգային պայմանագրերը մեր պետության իրավական համակարգի անբաժան մասն են կազմում և գերակայություն ունեն ազգային օրենքների նկատմամբ։ Եզրափակելով խոսք՝ Մնացականյանը մատնանշել է, որ համեմատաբար կարճ ժամանակահատվածում Հայաստանի նոր կառավարությանը հաջողվել է էականորեն առաջ մղել ժողովրդավարական բարեփոխումները` համապարփակ և անդառնալի կերպով: Նա նշել է, որ կառավարությունն ունի հսկայական հանրային աջակցություն թավշյա հեղափոխության գաղափարները առաջ մղելու համար, և վճռական է կյանքի կոչել բարեփոխումների հավակնոտ օրակարգը, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ընթացքում պատասխանելով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների մասին հարցին, հայտարարել է, որ բանակցության սեղանին երբեք չի եղել տարբերակ, որտեղ հստակ ձևակերպվեր ու երաշխավորվեր Արցախի կարգավիճակի հարցը: Ի պատասխան՝ Աշոտյանն արձագանքել է, որ ՄԽ եռանախագահների վերջին ներկայացրած փաստաթուղթը ներառում է Արցախի կարգավիճակի հարցը, ինչը նրանց հայտարարություններում է ներառված, և դա միակ փաստաթուղթն է, որ թողել են Փաշինյանին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |