Թուրք գիտնականներն ու քաղաքական գործիչներն ուղղակի վախենում են բացահայտ ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը

PanARMENIAN.Net - Ըստ 1969թ. ընդունված Կիպրոսի Սահմանադրության, Կիպրոսի հայ համայնքը ազգային փոքրամասնություն է, որն իր տեղն ունի երկրի խորհրդարանում եւ կառավարության մեջ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հակոբ Մանուկյանը: Նրա խոսքերով, Մարիուս Գարոյանի ընտրությունը Կիպրոսի խորհրդարանի խոսնակի պաշտոնում ավելի ամրապնդեց հայ համայնքի դերը Կիպրոսի հասարակական-քաղաքական կյանքում: «Խոսնակը երկրորդ մարդն է նախագահից հետո եւ մենք հպարտ ենք նրանով, որ դա հայ համայնքի ներկայացուցիչն է: Ընդգծեմ, որ Գարոյանը չի թաքցնում իր հայկական ծագումը, սակայն միեւնույն ժամանակ մենք բոլորս Կիպրոսի քաղաքացիներ ենք եւ աշխատում ենք ի բարօրություն կղզու»,-նշել է Մանուկյանը:



Նա նաեւ հաղորդեց, որ Կիպրոսի Հայ դատի գրասենյակը անդամակցում է Եվրոպայի հայերի դաշնությանը (EFAJD): «Մենք համաձայնեցնում ենք մեր բոլոր քայլերը EFAJD ղեկավարության հետ: Ինչպես հայտնի է, Կիպրոսը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Կիպրոսի թուրք համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում մենք հաճախ հայտարարություններ ենք լսում այն մասին, որ Թուրքիան իրոք մեղավոր է Հայոց ցեղասպանության համար: Սակայն դա ասվում է ոչ պաշտոնապես եւ, հավանաբար, ես կարծում եմ, որ թուրք գիտնականները եւ քաղաքական գործիչներն ուղղակի վախենում են բացահայտ ճանաչել այդ փաստը»,-ընդգծել է Հայ դատի գրասենյակի ղեկավարը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---