Փաշինյան. Բիզնեսով զբաղվողները չպետք է քաղաքականությամբ զբաղվեն և հակառակը![]() 14 սեպտեմբերի 2018 - 12:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունում այլևս գործարարներչեն լինելու։Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» (MEDEF) կազմակերպության անդամների հետ հանդիպմանը, հայտնում է Aysor.am-ը: «Որովհետև ՀՀ-ում, ովքեր զբաղվում են բիզնեսով, չպետք է քաղաքականությամբ զբաղվեն, իսկ նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, բիզնեսով չպիտի զբաղվեն: Հայաստանի իշխանությունն ի վիճակի է կարճ ժամանակաշրջանում այս պայմաններն ապահովել, որովհետև ունի հայ ժողովրդի լիարժեք աջակցությունն ու վստահությունը: Մենք այս վստահությունը որևէ գումարի կամ նյութական արժեքի հետ չենք փոխի, որովհետև ընդհանրապես աշխարհում չկա այնքան փող և ոսկի, որ համարժեք լինի այն արեժքին, որն ստեղծվել է մեր հեղափոխության արդյունքում», - նշել է Փաշինյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով Ֆրանսիայում է: Վարչապետն օդանավակայանից ուղևորվել է Փարիզի «Երևան» պուրակ, որտեղ ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետև վարչապետ Փաշինյանն ընթրիք է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |