Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն![]() 14 սեպտեմբերի 2018 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում սեպտեմբերի 17-22-ը լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ կանցկացվեն: Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը: Զորավարժություններին, որոնք կանցնեն ՊՆ ղեկավար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ղեկավարությամբ, կմասնակցի մոտ 20.000 զինծառայող, ավելի քան 200 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի ավելի քան 120 հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 30 միավոր տարբեր նշանակության բանակային և ռազմաճակատային ավիացիա, գրում է Trend-ը: «Զորավարժությունների ընթացքում մշակվելու են մի քանի ուղղությամբ հակառակորդի պաշտպանության գծի տանկային ճեղքման, Ղարաբաղի տարածքում Հայաստանի առաջապահ ստորաբաժանումների և զինված խմբավորումների ջախջախման, ինչպես նաև ավիացիոն հարվածների և հրթիռահրետանային գնդակոծությունների միջոցով թշնամու տարածքում ռազմական և ռազմավարական օբյեկտների ոչնչացման ճանապարհով գրավյալ տարածքների ազատագրման խնդիրների լուծման գործողություններ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ զորավարժություններին մասնակցելու է նորագույն ռազմատեխնիկա և զենք, որոնք հայտնվել են Ադրբեջանի ԶՈւ-ում վերջին 10 տարում: Սեպտեմբերի 11-14-ը Հայաստանում անկացվել են «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որի ընթացքում պետությունը բերվել էր պայմանական պատերազմական վիճակի:Սցենարով և անակնկալ իրավիճակներով փորձարկվել են բոլոր պետական կառույցների ունակություններն ու հմտությունները: Զորավարժությունը նպատակաուղղված էր պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |