Ամերիկահայ նկարչի մասին «Վագրիչն ու սև քառակուսին» ֆիլմն առաջին անգամ կցուցադրվի ՀՀ-ում (վիդեո) 14 սեպտեմբերի 2018 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի ռեժիսոր Անդրեյ Զագդանսկու «Վագրիչն ու սև քառակուսին» ֆիլմը՝ ամերիկահայ նկարիչ և կոնցեպտուալիստ գրականագետ Վագրիչ Բախչանյանի մասին: Ֆիլմը կբացի Apricot Tree IFF 2018 փաստագրական ֆիլմերի փառատոնը: Ֆիլմն արտադրվել է «ՄաԳիԿա-ֆիլմ» (Ուկրաինա) և AZ FILMS L.L.C (ԱՄՆ) ընկերությունների կողմից՝ Գոսկինոյի ֆինանսական աջակցությամբ: Խարկովում ծնված և ԱՄՆ-ում ապրած հայտնի նկարիչը կյանքի օրոք երբևէ չի եղել Հայաստանում, սակայն, միշտ երազել է դրա մասին: «Այս ցուցադրությունը Վագրիչի խորհրդանշական վերադարձն է նախնիների հայրենիք: Ինչպես հազարավոր այլ հայ ընտանիքներ, Վագրիչի նախնիները ևս փախել են Ցեղասպանության տարիներին: Այդ հանգամանքներում է Վագրիչի հայրը, դեռ մանուկ հասակում, հայտնվել Խարկովում: Վագրիչը միշտ հիշել է, որ հայ է և հիանալի գիտեր իր ժողովրդի պատմությունը»,-հայտարարել է ռեժիսոր Զագդանսկին: Փառատոնը կանցնի սեպտեմբերի 15-21-ը: Ցուցադրություններ կլինեն Երևանում և Ուջանում: Փառատոնային ծրագրում մոտ 20 փաստագրական ֆիլմ կա: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |