Աշխարհի ամենահարուստ մարդը $2 մլրդ-ով բարեգործական հիմնադրամ է հիմնել![]() 14 սեպտեմբերի 2018 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի ամենահարուստ մարդը, Amazon ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը հայտարարել է Bezos Day One հիմնադրամի ստեղծման մասին, որն օգնություն է ցուցաբերելու բարեգործական կազմակերպություններին 2 ուղղությամբ. օժանդակություն անտուն ընտանիքներին և նախակրթարանների ստեղծում աղքատ շրջաններում: Բեզոսը $2 մլրդ կհատկացնի բարեգործական նպատակների համար: Մեկնաբանելով իր որոշումը՝ Բեզոսն ասել է, որ հիմնադրամն աշխատելու է այն նույն սկզբունքներով, որոնցով առաջնորդվում են Amazon-ում: «Սկզբունքներից ամենակարևորը լինելու է անկեղծ ակտիվ ուշադրությունը հաճախորդի հանդեպ: Եվ այդ հաճախորդները լինելու են երեխաները»,,-ասել է նա: «Մենք ավելի լավ ենք ապրում, քան մեր նախահայրերը, իսկ նրանք ավելի լավ են ապրել, քան իրենց նախնիները: Եվ եթե մեր ծոռները մեզանից լավ չեն ապրելու, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Որտե՞ղ է աշխարհի բարին, և ինչպե՞ս այն կարող ենք տարածել: Ինչպե՞ս աշխարն ավելի լավը դարձնել: Այդ հարցերը հուզում են ինձ»,-ասել է նա: Ջեֆ Բեզոսի անձնական կարողությունը Bloomberg-ը գնահատում է $163,8 մլրդ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |