ԿԲ. $30 մլն-ի միանգամից փոխանցումը որևէ բանկի համար խնդիր չի ստեղծի![]() 14 սեպտեմբերի 2018 - 15:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Կենտրոնական բանկը չի մեկնաբանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի միայն մեկ բանկում $30 մլն ունենալու մասին հայտարարությունը, PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը: Նա նշեց՝ իրավասություն չունեն տեղեկություններ տրամադրելու այն մասին, թե որ բանկում և որքան գումար ունի Սարգսյանը, և արդյոք նա այդ գումարը փոխանցել է պետությանը, թե՝ ոչ: Հարցին, թե առհասարակ կարող է որևէ բանկի համար խնդիրներ առաջացնել միանգամից այդ չափի գումարի փոխանցումը, Բերբերյանը պատասխանեց, որ այդ գործընթացը որևէ խնդիր չի առաջացնի որևէ բանկի համար: Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը միայն մեկ բանկում ունի մոտ $30 մլն: Նա նաև Սարգսյանին մեկ շաբաթ ժամանակ է տվել այդ գումարը պետությանը վերդարձնելու համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |