«Ռոստելեկոմը» Վանաձորի մանուկներին ժամանակակից խաղահրապարակ է նվիրել![]() 14 սեպտեմբերի 2018 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ին Վանաձորում պաշտոնապես բացվել է «Ռոստելեկոմի» կողմից բարեկարգված և ժամանակակից մարզասարքերով հագեցած խաղահրապարակը կենտրոնական՝ «Մոր և մանկան» պուրակում։ Պաշտոնական բացմանը ներկա էին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ Նրանք շրջայց են կատարել այգում, ծանոթացել են կատարված աշխատանքներին և բոլոր երեխաներին հրավիրել խաղահրապարակ՝ վայելելու նրանց համար կազմակերպված ուրախ ժամանցային ծրագիրը: «Ռոստելեկոմի» կողմից կանաչապատման, խաղահրապարակների կառուցման ու այգիների բարեկարգման նախագծեր իրականացվում են դեռ 2016-ից։ Նախագծերը նպատակ ունեն ապահովելու մարզային համայնքները խաղահրապարակներով և կանաչապատ տարածքներով, իսկ երեխաների առօրյան ակտիվ անցկացնելու համար՝ բարեկարգ ու կանաչապատ պուրակներով։ Նման պուրակներ ընկերության կողմից կառուցվել են Գյումրի, Կապան, Ալավերդի քաղաքներում: Իսկ այժմ արդեն Վանաձորում երեխաները հնարավորություն ունեն վայելելու բակային հանգիստը ժամանակակից կանաչապատ խաղահրապարակում։ «Երեխաների համար կարևոր է մանկությունը, այն ժամանակը, որն անցկացվում է բակում, բակային ընկերների հետ ակտիվ խաղերով։ Սա է ապագա առողջ կենսակերպի և հասարակության հիմքը։ «Ռոստելեկոմի» կողմից տարիներ շարունակ իրականացվել և իրականացվելու են նախագծ և ժամանակակից մարզասարքերով հագեցած խաղահրապարակներ՝ ուղղված բարեկարգ համայնքների, երեխաներին անհոգ ու գունեղ մանկությամբ ապահովմանը։ Համագործցելով քաղաքապետարանների հետ՝ մենք հիմքեր ենք ստեղծում մասնավոր-պետական հատվածի ևս մեկ շարունակական փոխգործակցություն՝ ի շահ քաղաքի և համայնքի յուրաքանչյուր բնակչի։ Առջևում նոր ուսումնական տարին է, և երեխաները, բացի մտավոր զարգացումից, այլևս հնարավորություն ունեն նաև բարեկարգված այգում վայելելու իրենց ակտիվ հանգիստը։ Շնորհավորում եմ բոլոր վանաձորցիներին և շնորհակալություն հայտնում քաղաքապետին համագործակցության համար»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ «Նվիրում ենք մանկություն» նախագծի շրջանակներում «Ռոստելեկոմի» կողմից Հայաստանում ոչ միայն իրականացվել են խաղահրապարակների կառուցապատման ու այգիների նորոգման աշխատանքներ, այլ նաև 2013-ից ի վեր պարբերաբար իրականացվել են միջոցառումներ ուրախ երգ-պարով ու անակնկալներով Հրազդան, Գյումրի, Իջևան, Արմավիր, Մասիս և մի շարք այլ քաղաքներում, որոնք անմոռանալի ակնթարթներ են պարգևել տեղի բնակիչներին և հատկապես երեխաներին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |