Իսրայելն ավարտել է Սիրիային հումանիտար օգնության ծրագիրը![]() 14 սեպտեմբերի 2018 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Սիրիային հումանիտար օգնության 5-ամյա ծրագիրն ավարտելու մասին: Որպես ծրագիրն ավարտելու պատճառ Իսրայելը նշել է այն հանգամանքը, որ սահմանամերձ տարածքն անցել է Սիրիայի կառավարական զորքերի հսկողության տակ, գրում է «Կոմերսանտը» The Times of Israel-ի վրա հղումով: «Բարի հարևան» ծրագիրը մեկնարկել էր 2013-ին և ուղղված էր սիրիացիներին օգնություն ցուցաբերելուն Իսրայելին սահմանակից տարածքներում: Սիրիայի տուժած քաղաքացիները կարող էին բուժման համար դիմել Իսրայելի հիվանդանոցներ, իսկ որոշ ոչ կառավարական կազմակերպություններ կարող էին հումանիտար օգնություն տրամադրել: 2016-ին Սիրիայի քաղաքացիներն օգնության շրջանակում հնարավորություն ստացան բուժում անցնել նաև այն դեպքերում, եթե վնասվածքները կապված չէին մարտական գործողությունների հետ: 5 տարում օգնության համար դիմել է 11.900 մարդ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |