ՀՅԴԴ-ն աջակցում է Ջավախքի հայության պայքարին Վրաստանի կազմում ինքնավարության համար21 մայիսի 2008 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Հայկական պետականությունը պետք է գործնականում օգտագործի միջազգայնորեն ընձեռված կարելիությունները Ջավախքի ինքնավարությունը ճանաչելու համար: Այդ մասին ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական նիստին: Նրա խոսքերով, «Ջավաքխի` Վրաստանի կազմում ինքնավարության պայքարը տեղքայլի մեջ է: Մեր բարյացակամությունը, նրբանկատությունը բախվում է միջազգային եւ վրացական լռության պատին. հարկ է նոր ուժականությամբ շարունակել պայքարը»,- ընդգծել է Մարգարյանը:Սամցխե-Ջավախք վրացական շրջանը գտնվում է Վրաստանի հյուսիսում եւ սահմանակից է նաեւ Թոււրքիային: Այնտեղի բնակչության ավելի քան 90 տոկոսը հայեր են, ովքեր հանդիսանում են այդտեղի բնկիները: Ներկայիս Ջավախքը գտնվում է պատմական Հայաստանի Տայք նահանգի շրջանում: Ընդհանուր առմամբ, Ջավախքում 238 հազար մարդ է ապրում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |