Թուրքական մամուլ. Էրդողանը զանգել է Փաշինյանին15 սեպտեմբերի 2018 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ըստ թուրքական մամուլի, հեռախոսազանգի պատճառը հայ-թուրքական սահմանին գտնվող Կարսի գյուղերից մեկի 16-ամյա բնակիչ Ումութ Ալի Օզմենն է եղել, ով հատել էր ՀՀ սահմանը և ձերբակալվել։ Նշվում է, որ Էրդողանը զանգելով Փաշինյանին, խնդրել է վերադարձնել Ումութ Ալիին և, նա այդ խնդրանքին դրական պատասխան է տվել։ «Մեր նախագահը զանգել է Հայաստանի վարչապետին: Ասել է՝ այդ երեխային հետ տվեք: Նա էլ զանգել է իր արտաքին գործերի նախարարին ու տեղեկություն ուզել: Հետո զանգել է մեր նախագահին ու դրական պատասխան տվել: Պարոն Ուչումը ասաց, որ որդիս մինչև երկուշաբթի կամ երեքշաբթի կլինի Թուրքիայում», -պատմել է երեխայի հայրը։ Ումութ Ալին հայ-թուրքական սահմանը հատել է հուլիսի 24-ին։ Ըստ թուրքկան աղբյուրների, նա արածեցնելու է տարել անասուններին, որոնք անցել են սահմանը, նրանց հետ բերելու նպատակով տղան հատել է սահմանը, հայտնվել Հայաստանում և ձերբակալվել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը |