Գրիգորյանի օգնական. Փոխվարչապետը չի խոսել դոլարից, առավել ևս դրամից հրաժարվելու մասին![]() 15 սեպտեմբերի 2018 - 17:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ՝ «Միր24» հեռուստաալիքին տված հարցազրույցը հատվածական և սխալ վերնագրով է ներկայացվել հանրությանը, ինչի պատճառով միտքը խեղաթյուրվել է։ Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը։ «Փոխվարչապետը չի խոսել ամերիկյան դոլարի մասին, ընդհանրապես չի հնչեցրել որևէ արժույթի անուն և առավել ևս չի անդրադարձել ՀՀ դրամից հրաժարվելու կամ այն փոխարինելու մտքին: Գրիգորյանը խոսել է ինտեգրման որոշակի փուլում միասնական արժութային գոտու արդյունավետության մասին: Նա նշել է, որ միասնական արժույթին անցնելն առավել էֆֆեկտիվ է ցանկացած տիպի տնտեսական միությունների և միավորումների համար, և հավելել, որ միասնական արժույթին անցնելու ճանապարհը բավականին բարդ է և ժամանակատար», - ասաց Բաբայանը։ Նա նշեց, որ «Միր 24» հեռուստաալիքն արդեն իսկ հրապարակել է հարցազրույցի այդ հատվածի առավել ամբողջական տարբերակը։ Ավելի վաղ, «Միր 24» հեռուստաընկերության տեսանյութում և հաղորդագրությունում Մհեր Գրիգորյանին վերագրվել են խոսքեր, թե իբր նա առաջարկել է ԵԱՏՄ-ում հրաժարվել ամերիկյան դոլարից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |