Լրագրող․ Քոչարյանը նախկինում ադրբեջանցի մեծահարուստի և «Գազպրոմի» շահերը պաշտպանած լոբբիստի է վարձել15 սեպտեմբերի 2018 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Լրագրող Գրիգոր Աթանեսյանը հետաքննությամբ պարզել է, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարձել է բրիտանացի լոբբիստ Մայքլ Բարելին, ով նախկինում ծառայություններ է մատուցել նաև ադրբեջանցի միլիարդատեր Անար Մամեդովի և ռուսաստանյան «Գազպրոմին»։ Նա նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 14-ի հանդիպման նախօրեին Քոչարյանի կողմից վարձված Բարելի կողմից եվրոպական երկու կայքում տեղադրվել են հոդվածներ, որտեղ Քոչարյանը ներկայացվել է որպես քաղաքական հետապնդման զոհ: Հոդվածներում Մակրոնին կոչ է արվում Փաշինյանի հետ հանդիպմանը հանդես գալ ի պաշտպանություն Քոչարյանի: Ըստ Աթանեսյանի, այդ փաստն ակհայտ է իր էլեկտրոնային հասցեին ուղղված Բերելի օգնականի երկու նամակներից։ Դրանցում նա ուղղակիորեն նշվում է, որ նրանք համագործակցում են Մարտի 1-ի գործով Քոչարյանի դատապաշտպան, փաստաբան Արամ Օրբելյանի հետ: Քոչարյանի փաստաբանների կամ նրա գրասենյակի մեկնաբանությունը հարցի շուրջ կհրապարակենք ստանալուն պես։ Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Իրանի փոխդեսպանը զորակցության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ժողովրդին և կառավարությանը Դեսպան Մեհդի Սոբհանին Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է Իրան Սուքիասյան․ Ուզում ենք հզոր պետություն դառնալ՝ ՀՀ քաղաքացիները, պատգամավորները, կուսակցությունները խանգարում են «Ընդդիմություն եք, բայց չափ կա, կարո՞ղ է գիտեք ոնց ուզեք, ինչ ուզեք կանեք...ես ձեզ զգուշացում եմ»,–ասել է նա |