ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ կարգավորումը

ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ կարգավորումը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն Արցախի իր գործընկեր Մասիս Մայիլյանի հետ քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացին առնչվող մի շարք հարցեր։

Հանդիպումը մեկնարկել է արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առանձնազրույցով, ապա շարունակվել ընլայլնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Զրուցակիցները գոհունակությամբ ընգծել են երկկողմ հանդիպումների հաճախակի և առարկայական բնույթը, ինչը հնարավորություն է ընձեռնում մանրակրկիտ անդրադառնալ օրակարգային բազմաթիվ խնդիրների։

Կողմերը շեշտել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական ոլորտային խորհրդակցությունների անցկացման կարևորությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մասիս Մայիլյանը Զոհրաբ Մնացականյանին պարգևատրել է Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակին նվիրված հուշամեդալով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---