Վարչապետ. Ադրբեջանի ժողովուրդը պետք է պահանջի՝ Ալիևի որդին ծառայի ոչ թե Բաքվում, այլ առաջնագծում![]() 17 սեպտեմբերի 2018 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին զորակոչվել է բանակ, բայց ծառայելու է ոչ թե ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, այլ Բաքվի զորամասերից մեկում, «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասել է, որ Ադրբեջանի ժողովուրդը հասկանում էր, որ Ալիևն այդքան հեշտությամբ սրում է առաջնագծում իրավիճակը, իսկ իր որդին անվնաս է մնալու, և զոհվելու կամ վիրավորվելու են այլ ադրբեջանցի զինվորներ: «Արբեջանի ժողովուրդը պետք է պահանջի Ալիևից՝ իր որդուն ուղարկել սահման, տեսնենք, դրանից հետո էլնա այդքան հեշտությամբ կսրի իրավիճակն առաջնագծում: Ալիևին չեն հետաքրքրում իր զինվորները, նրանք հետաքրքրում են իր ընտանիքի միլիարդները, և որևէ ադրբեջանցի չպետք է հավատա, թե նա ուզում է անել որևէ բան իր հայրենիքի համար, նա պետք է իմանա, որ նա ամեն ինչ անում է իր թալանածը պաշտպանելու համար», - ասել է վարչապետը: Նա ասել է, թե որևէ ադրբեջանցի մայր չի կարող մեղադրել Հայաստանին իր որդուն կորցնելու համար, քանի որ հայակական կողմը հակագործողության դիմում է այն ժամանակ, երբ այլև որևէ այլընտրանք չկա: Ադրբեջանական կողմը սեպտեմբերի 15-ի գիշերվանից սկսել էր գնդակոծել Կոթի գյուղ , ինչի արդյունքում վիրավորվել էր 1 քաղաքացի։ Վերջին շրջանում Ադրբեջանը կրկին ակտիվացրել է հայկական բնակավայրերի գնդակոծությունը, մասնավորապես՝ Տավուշի ուղղությամբ։ Սեպտեմբերի 17-ին հայտնի է դարձել նաև Վայոց ձորի Արենի գյուղի գնդակոծման մասին (այդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժը՝ չհատելով սահմանը, որոշակիորեն առաջխաղացում էր գրանցել ապրիլ-մայիսին)։ Գնդակները, սակայն, գյուղ չեն հասել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |