Եթովպիան և Էրիթրեան խաղաղ պայմանագիր են կնքել 20 տարվա թշնամանքից հետո![]() 17 սեպտեմբերի 2018 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը և Էրիթրեայի նախագահ Իսայաս Աֆեվորկին սեպտեմբերի 16-ին երկու երկրների միջև խաղաղության մասին պայմանագիր են կնքել: Այդ մասին հայտարարել է Եթովպիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Ֆիթսում Արեգան Twitter-ի միկրոբլոգում: Արարողությանը ներկա էին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը և ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, գրում է Deutsche Welle-ն: Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրը պայմանագիրը համարել է պատմական երկու աֆրիկյան երկրների ժողովրդների համար, որը նպաստելու է անվտնագության և կայունության ամրապնդմանը տարածաշրջանում: Հուլիսի 8-ին Եթովպիայի վարչապետն այցելել էր Էրիթրեայի մայրաքաղաք Ասմերու, որտեղ տեղի ունեցան պատմության մեջ առաջին բանակցությունները երկու պետությունների միջև սահմանային հակամարտության ավարտի մասին: Խաղաղության հռչակագրի ստորագրումից հետո երկրները վերականգնում են դիվանագիտական և առևտրային կապերը: Ադիս Աբեբան և Ասմերուն վերականգնում են հեռախոսային և ավիահաղորդակցությունը, իսկ դեպի ծով ելք չունեցող Եթովպիան ստանում է Էրիթրեայի նավահանգիստներից օգտվելու իրավունք: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |