«Իմ քայլը»՝ Զոհրաբյանի ելույթի մասին. Նման ձևով բանավեճի չեն հրավիրում![]() 17 սեպտեմբերի 2018 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Երևանու ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանին բանավեճի առաջարկ չի հնչել, PanARMENIAN.Net -ի հետ զրույցում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը: Նա հավելել է, նաև, որ Մարությանը պատրաստ է բանավեճի, եթե ներկա լինեն ուժերի ցուցակները գլխավորող բոլոր թեկնածուները, այլապես ստացվում է, որ կարևորություն է տրվում մի կամ մի քանի թեկնածուի, իսկ մյուսները ստորադասվում են: Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանի` Մարությանին «առանց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանավեճի կանչելու» մասին հայտարարությանը, Կոստանյանը նշել է, որ այդ ոճով և տոնով բանավեճի չեն կանչում: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ԲՀԿ-ի նախաձեռնած հանրահավաքի ժամանակ Զոհրաբյանն ասել էր՝ «թքեմ նման տղամարդու երեսին, դուխ ունեք` եկեք այստեղ բանավիճենք»: «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուին ամեն օր հրավիրում ենք բանավեճի, փախչում է, գա, ի՞նչ խոսի, գա, իմ հետ քաղաքական հարթակում ի՞նչ բանավիճի», - ասել է Զոհրաբյանը Մարությանի մասին՝ հավելելով, որ «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բոլոր բարեկամները «Իմ քայլը» դաշինքի ցուցակում են»: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հերքել է Զոհրաբյանի այդ խոսքերը: «Մեր ցուցակում կա Միքայել Հասրաթյան, բայց նա կապ չունի Միքայել Մինասյանի (ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան-խմբ.) մորեղբոր տղայի հետ: Տիկին Զոհրաբյանը նաև նշեց մեկ անձի մասին, որը Զորի Բալայանի բարեկամն է: Մենք պատկերացում չունենք, թե ում մասին է խոսքը: Վիկտոր Մնացականյանը Միքայել Մինասյանի սանիկն է, նա շատ ակտիվ մասնակցել է Հեղափոխության օրերին տեղի ունեցող ակցիաներին: Կան դրա տեսանյութերը: Հայտնի ակցիան՝ գորգերով, որն Աբովյան փողոցում տեղի ունեցավ, դրա հեղինակը նա էր»,- ասել Նազարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |