ՀՀ ԱԳՆ. Արցախի հարցում ամենակարևորը 150,000 մարդու անվտանգությունն է![]() 17 սեպտեմբերի 2018 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Արցախի հարցում կարևորագույն խնդիրը 150,000 մարդու էքզիստենցյալ անվտանգության և անվտանգության ստատուսի ապահովումն է: Այդ մաիսն հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ստեփանակերտում Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպմանը՝ խսելով ներկայիս մարտահրավերների և առաջադրված խնդիրների մասին: Հանդիպման ընթացքում քննարկել են երկուստեք փոխգործակցության, միջխորհրդարանական դիվանագիտության ակտիվացման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության թեմաներ, հայտնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը: Արցախի խորհրդարանի ղեկավարը կարևորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հաճախակի հանդիպումները՝ արտաքին քաղաքական օրակարգի և առաջնահերթությունների հստակեցման համատեքստում: Այդ առումով, Աշոտ Ղուլյանն առանձնացրել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ միջազգային կառույցներում Արցախի Հանրապետության ներկայացման գործում: Սեպտեմբերի 17-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն Արցախի իր գործընկեր Մասիս Մայիլյանի հետ քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացին առնչվող մի շարք հարցեր:Կողմերը շեշտել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական ոլորտային խորհրդակցությունների անցկացման կարևորությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |