ՄԱԿ զեկույց. ՀՀ-ն զարգացման բարձր մակարդակով երկրների ցանկում է![]() 17 սեպտեմբերի 2018 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը զարգացման բարձր մակարդակով երկրների ցանկում է: Այդ մասին ասվում է մարդկային ներուժի զարգացման վերաբերյալ ՄԱԿ Զարգացման ծրագրի զեկույցում: Հայաստանը 0.755 ցուցանիշով զբաղեցնում է 83-րդ տեղը՝ կիսելով այն Թաիլանդի հետ: Հիմնական ցուցանիշները, որոնցով որոշվել է երկրի վարկանիշը, դա կյանքի ակնկալվող տևողությունն է, ուսուցման տևողությունը և ՀՆԱ ցուցանիշը մեկ շնչի հաշվարկով: Հաշվի են առնվել նաև սոցիալական պաշտպանվածության մակարդակը, առողջության և մշակութային զարգացման, գենդերային հավասարության, հանցավորության, շրջակա միջավայրի պաշտպանության, որոշումների կայացմանը քաղաքացիների մասնակցության ցուցանիշները: Նշվում է, որ Հայաստանում կյանքի ակնկալվող տևողությունը 74,8 տարի է, ուսուցման ակնկալվող տևողությունը՝ 13 տարի, իսկ միջին տևողությունը՝ 11,7 տարի, ՀՆԱ-ն 1 շնչի հաշվարկով կազմում է՝ 9,1444 դոլար: Զարգացման բարձր մակարդակով երկրների թվում են նաև հետխորհրդային որոշ այլ երկրներ՝ Վրաստանը (70-րդ տեղ), Ադրբեջանը (80-րդ տեղ), Ուկրաինան (88-րդ տեղ), Ուզբեկստանը (105-րդ տեղ), Թուրքմենստանը (108-րդ տեղ): Մարդկային զարգացման ամենաբարձր մակարդակով երկրներն են Նորվեգիան, Շվեյցարիան, Ավստրալիան, Իռլանդիան և Գերմանիան: 2018-ին մարդկային զարգացման շատ բարձր մակարդակով երկրների թվում 59 երկիր է ընդգրկվել, այդ թվում ԱՄՆ-ն, որը 13-րդն է: ՌԴ-ն՝ 49-րդն է, Բելառուսը՝ 53-րդը և Ղազախստանը՝ 58-րդը: 2012-17թթ. վարկանիշի ամենամեծ բարելավումը տեղի է ունեցել Իռլանդիայում, որն առաջ է անցել 13 կետով, արագ են զարգացել նաև Թուրքիան, Դոմինիկյան Հանրապետությունն ու Բոտսվանան: Մոլդովան և Տաջիկստանը միջին զարգացման մակարդակով երկրների թվում են: Նիգերը, ԿԱՀ-ը, Հարավային Սուդանը, Չադն ու Բուրունդին վարկանիշի վերջին տեղերում են՝ 38 նվազ զարգացած երկրների ցանկում: Զեկույցի հեղինակները մատնանշում են հակամարտող երկրներում բարեկեցության կտրուկ անկումը՝ Սիրիան նահանջել է 27 հորիզոնականով և այժմ 155-րդ տեղում է, Լիբիան, նահանջելով 25 հորիզոնականով, 108-րդն է, իսկ Եմենը, նահանջելով 20 հորիզոնականով, 178-րդ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |