Վարչապետի խոսնակը՝ Ալեքսանդր Սարգսյանի հայտարարության մասին. Սպասեք հետագա զարգացումներին![]() 17 սեպտեմբերի 2018 - 15:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը, PanARMENIAN.Net - ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի՝ իր գույքն ու դրամական միջոցները կալանքից ազատելու մասին հայտարարությանը, հորդորել է «սպասել հետագա զարգացումներին»: Սարգսյանի գրասենյակը տարածել է հայտարարություն՝ հորդորելով ՀՀ վարչապետին կոչ անել ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին` վերադառնալ օրինականության դաշտ, անհապաղ վերադարձնել իրեն և իր ընտանիքին պատկանող գույքը և դրամական միջոցները, կալանքից ազատել իրեն և իր ընտանիքին պատկանող դրամական միջոցները։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը միայն մեկ բանկում ունի մոտ $30 մլն: Նա Սարգսյանին մեկ շաբաթ ժամանակ էր տվել այդ գումարը պետությանը վերադարձնելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |