Վարչապետը զորացրված սպաների հետ քննարկել է բնակարանի խնդիրը

Վարչապետը զորացրված սպաների հետ քննարկել է բնակարանի  խնդիրը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է երկարամյա ծառայությունից զորացրված սպաների նախաձեռնող խմբի ներկայացուցիչներին և լսել նրանց առաջարկությունները բնակարանային ապահովման հարցի լուծման կապակցությամբ, հայտնել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է տարիներ շարունակ կուտակված խնդրի լուծումը, և այդ նպատակով արդեն իսկ քննարկումներ են տարվում շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ:

Կառավարության ղեկավարն առաջարկել է, և նախաձեռնող խմբի ներկայացուցիչները համաձայնվել են, որպեսզի խմբից մեկ ներկայացուցիչ ներգրավվի այդ գործընթացում՝ աշխատանքային ձևաչափով խնդրի լուծման իրատեսական մեխանիզմները և տարբերակները քննարկելու նպատակով:

Ավելի վաղ, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպվել զորացրված սպաների ընտանիքները՝ պահաջելով լուծել իրենց բնակարանային խնդիրները:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---