Սերժ Սարգսյան. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները սպառված չեն22 մայիսի 2008 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները սպառված չեն, եթե հիմնարար սկզբունքների հիման վրա շարունակվեն բանակցությունները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցչի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նախագահն իր մոտեցումներն է արտահայտել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ` նշելով, որ պաշտոնական Երեւանը կողմնակից է խնդրի խաղաղ լուծմանը` փոխզիջումների հիման վրա, մինչդեռ հակառակ կողմը հաճախ է հանդես գալիս ռազմատենչ հայտարարություններով: Հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ նախագահն ասել է, որ հայկական կողմը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ եւ վիճելի բոլոր խնդիրները քննարկել միջպետական հարաբերությունների ու բանակցությունների միջոցով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |