ՄԻՊ-ը քննարկում է Yerevan Today-ում խուզարկությունը![]() 17 սեպտեմբերի 2018 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Yerevan Today լրատվամիջոցի խմբագրությունում խուզարկություն կատարելու մասին հրապարակային տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, հայտնել է ՄԻՊ մամուլի ծառայությունը: Ուսումնասիրվել են ինչպես հարցին առնչվող հրապարակումները, այնպես էլ լրատվամիջոցի պարզաբանումը: Ի գիտություն է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի հայտարարությունն այն մասին, որ խմբագրությունում կատարվող խուզարկությունը որևէ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ: Նշվում է, որ հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է լրատվամիջոցի խմբագրությունում իրականացված խուզարկությանը, անկախ այդ առնչությամբ պետական մարմնի հրապարակային հայտարարությունից, քրեական հետապնդման մարմնից պահանջվել են պարզաբանումներ: Ավելի վաղ, Yerevan Today-ի խմբագրությունից իրավապահ մարմիններն առգրավել են համակարգիչների կոշտ սկավառակներ: ՀՀ քննչական կոմիտե Վանեցյանի և Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակումմի քանի հասցեում խուզարկություններ է իրականացնում: Այդ թվում՝ իրավապահները խուզարկում են Yerevan Today լրատվական կայքի խմբագրության գրասենյակը: Կայքը հայտնի է, մասնավորապես, Մարտի 1-ի գործով մեղադրյալ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներն ակտիվորեն տարածելու շնորհիվ։ Ինքը՝ Քոչարյանը, օրերս հարցազրույց էր տվել կայքին, որտեղ քննադատել էր գործող իշխանություններին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |