Թույլ երկրաշարժ` Դաստակերտ քաղաքի մոտ

Թույլ երկրաշարժ` Դաստակերտ քաղաքի մոտ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից երկրաշարժ է գրանցվել Հայաստանի Դաստակերտ քաղաքից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 39.39 և արևելյան երկայնության 45.99 աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքում, 2-3 բալ ուժգնությամբ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---