ԶԼՄ. Հուլիսի 1-ից ՀՀ-ում ընտանեկան բռնության 450 դեպք է գրանցվել18 սեպտեմբերի 2018 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին ՀՀ օրենքը: Մինչ օրս 450 դեպք է գրանցվել: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, թեև ենթադրվում էր, որ օրենքը ստեղծվում է կանանց ամուսինների բռնությունից պաշտպանելու համար, պարզվում է` կան նաև հակառակ դեպքեր: Այս ընթացքում արդեն ոստիկանությունն առիթ ունեցել է օրենքի համաձայն տանից հեռացնել բռնություն գործադրած անձին՝ կնոջը: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ներկայացրել է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արձանագրված վիճակագրությունը: «Հուլիս, օգոստոս և սեպտեմբերի 16-ը ներառյալ մենք ունեցել ենք 450 ամփոփագիր` ընտանեկան բռնության ահազանգերով, որից 375-ը ամուսնու կողմից կնոջ նկատմամբ են, իսկ 25-ը կնոջ կողմից տղամարդու նկատմամբ: Չնայած մենք հունիսի 30-ին դեպք ենք ունեցել, և առաջին բռնարարը, որին տանից հեռացրել ենք, դա եղել է կին»,-ասել է նա: 2021-2022 թվականներին կստեղծվեն ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար նախատեսված առաջին ապաստարանները: Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում: Նշվում է, որ յուրաքանչյուր տարի 2 ապաստարանի համար սուբսիդավորման գումարը կկազմի 40 մլն դրամ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը Բլինքեն. ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը Նա նշել է, որ Վաշինգտոնը, նախկինի պես, պատրաստ է աջակցել այդ ջանքերին Ուկրաինացի պաշտոնյա․ ՀՀ-ն ճիշտ ժամանակին է ընտրել ինքնուրույն լինելու ճանապարհը Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում այն երկիրը, որը ներքին ուժեղ կամք ունի, որտեղ կա հզոր ներքին կորիզ, երբեք մենակ չի մնա Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է սկսել՝ կոչ անելով Ալիևին ազատ արձակել բոլոր հայ գերիներին «Նրանց կալանավորումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»,- ասվում է հայտարարության մեջ |