ԱՄՆ-ն Սիրիային է վերագրում ռուսական ինքնաթիռի խոցման մեղքը![]() 18 սեպտեմբերի 2018 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Ռուսական Իլ-20 ինքնաթիռը սեպտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերն անհետացել է Միջերկրական ծովում՝ Սիրիայի ափից ոչ հեռու։ Ինքնաթիռում եղել է 14 զինվորական։ Վերջին անգամ ռադարները գրանցել են ինքնաթիռը Սիրիայից 35 կմ հեռավորթյան վրա՝ այդ ժամանակահատվածում հրթիռակոծվում էր Լաթաքիան: Ըստ ՌԴ ՊՆ-ի, ինքնաթիռը խոցվել է իսրայելական օդուժի գրոհի և ֆրանսիական «Օվերն» ռազմանավից հրթիռակոծության ժամանակ։ Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, CNN-ի զրուցակիցը ԱՄՆ պաշտոնյաների թվից, իր աղբյուրների վրա հղումով, պնդում է, որ ինքնաթիռը խոցել են սիրկական ՀՕՊ ուժերը : Ըստ նրա, սիրիացիները փորձել են կասեցնել Իսրայելի օդուժի գրոհը Լաթաքիայի ուղղությամբ և պատահաբար խոցել են ռուսական ինքնաթիռը: Իսրայելը չի մեկնաբանում պատահարը: Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ինքնաթիռը խոցել են, ենթադրաբար, այն ՀՕՊ համակարգից, որը Ռուսաստանն էր մի քանի տարի առաջ վաճառել Սիրիային: Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն չի մասնակցել Լաթաքիայի վրա գրոհին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |