«Սելֆիի ժամ»՝ Անկախության օրը. 100 մլն դրամ է հատկացվել տոնական միջոցառումներին![]() 18 սեպտեմբերի 2018 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ի միջոցառումների ցանկում այս տարի ընդգրկված կլինի «Սելֆիի ժամ» խորագիրը կրող միջոցառումը, որի շրջանակում ժամը 14:00-ից մեկ ժամվա ընթացքում Հանրապետության հրապարակում հանրությունը կկարողանա շփվել և լուսանկարվել հայտնի գործիչների հետ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Տոնական միջոցառումների շրջանակում Հանրապետության հրապարակին կից փողոցներում կտեղադրվի 10 բեմահարթակ, որտեղ կենդանի հնչողությամբ ելույթ կունենան մի շարք երաժշտական ժանրեր ներկայացնող խմբեր, հայտնում է Aysor.am-ը: Հանրապետության հրապարակում միջոցառումները կմեկնարկեն ժամը 12:00-ին՝ կավճանկարչության միջոցառումներով, որին կմասնակցի 2000 աշակերտ։ Դրան կհաջորդի «Վերնիսաժ» խորագրով գեղանկարների ցուցահանդեսը։ Ժամը 13:00-ին Ազատության հարապարակից կմեկնարկի փողային նվագախմբերի երթը։ Բացի մայրաքաղաքի կենտրոնից, տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև վարչական շրջաններում։ Քաղաքում միջոցառումները կամփոփվեն ժամը 23:00-ին տոնական հրավառությամբ: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանիխոսքով՝ միջոցառումների ֆինանսական մասը չի գերազանցել 100 մլն դրամի շեմը: Աղաջանյանը նաև նկատել է, որ միջոցառումները չեն ստվերի Երևանի ավագանու քարոզարշավի վերջին օրը` ընդգծելով, որ իրենք պատրաստվում են հրավեր ուղարկել քաղաքապետի 12 թեկնածուներին՝ մասնակցելու «Սելֆիի ժամ» խորագրի ներքո անցկացվելիք միջոցառմանը։ 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ գերագույն խորհուրդը ընդունել է ՀՀ Անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |