Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են. Իդլիբում ապառազմականացված գոտի կստեղծվի18 սեպտեմբերի 2018 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Իդլիբում 15-20 կմ լայնությամբ ապառազմականացված գոտի ստեղծել կառավարական զորքերի և զինյալ ընդդիմության շփման գծում: Այդ մասին հայտարարվել է սեպտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սոչիում կայացած հանդիպումից հետո: Բուֆերային գոտին, որը կգործի հոկտեմբերի 15-ից, պարեկելու են թուրքական ստորաբաժանումներն ու ՌԴ ռազմական ոստիկանությունը: Մինչև հոկտեմբերի 10-ն այնտեղից պետք է դուրս բերվեն բոլոր ծանր զինատեսակներն ու գրոհայինները, այդ թվում «Ջաբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչները, գրում է Deutsche Welle-ն: «Սիրիայի ընդդիմության ջոկատները կմնան Իդլիբի իրենց դիրքերում: Թուրքիան կհասնի նրան, որ ընդդիմությունը չգործի այն շրջաններում, որտեղ ծայրահեղական խմբեր կան»,-հավաստիացրել է Էրդողանը: Ըստ նրա, պայմանավորվածությունների արդյունքում հաջողվել է կանխել հումանիտար ճգնաժամը տարածաշրջանում: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, մեկնաբանելով բանակցությունների արդյունքները, հայտնել է լրագրողներին, որ Իդլիբում ռազմական գործողություն չի իրականացվելու: Էրդողան-Պուտին հանդիպման ավարտին ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հուշագիր են ստորագրել ապառազմականացված գոտում կայունացման մասին: Առաջիկա ժամերին այն համաձայնեցվելու է Սիրիայի կառավարության հետ: Ավելի վաղ Էրդողանը ռազմատեխնիկայի մեծ խմբաքանակ էր ուղարկել սիրիական Իդլիբ: Դա տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման նախօրեին: Սեպտեմբերի 17-ին կայացել է Պուտին-Էրդողան հանդիպումը Սոչիում, որտեղ քննարկվել է իրավիճակն Իդլիբում: Իդլիբն այժմ Սիրիայի վերջին խոշոր շրջանն է, որը վերահսկվում է զինյալ ընդդիմության կողմից: Ըստ Մոսկվայի և Դամասկոսի, այնտեղ են նաև տարբեր ահաբեկչական խմբավորումների բազմաթիվ գրոհայիններ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |